Նոր ծրագիր է մշակվել iPhone սմարթֆոնների համար: Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը:
Melon Meter ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը հասկանում է ձայնի միջոցով: Գնորդը պետք է ընտրի ձմերուկի չափսը, սմարթֆոնի բարձրախոսն ուղղի դեպի այն, որից հետո ձեռքով հարվածի ձմերուկի կեղևին: Ծրագիրը կուսումնասիրի ձայնն ու կորոշի՝ հասա՞ծ է ձմերուկը, թե՞ ոչ:
Ի դեպ, ծրագիրը կարողանում է որոշել միայն ձմերուկի հասածության աստիճանը, ոչ թե քաղցրության:
Հարկ է նշել, որ Melon Meter-ը App Store-ի ծրագրերի խանութում վաճառվում է 1,99 դոլարով: Այն կարող է աշխատել ոչ միայն iPhone-ի, այլև՝ iPad-ի iOS 4 և ավելի բարձր iPod touch-ի միջոցով:
No comments:
Post a Comment