Շուտով հայտնի է դարձել, որ բոլորին ահաբեկել է 30-ամյա Նիրը:
Նիրն, առավոտյան վազքից հետո տուն վերադառնալով, հայտնաբերել է, որ իր տանը անկոչ հյուրեր են եղել: Նա իր վրայից հանել է քրտնած հագուստը եւ նստելով բազմոցին` սկսել է մտածել, թե ինչ անել հետո, գրում է Israel Hayom-ը: Նա ցանկացել է ոստիկանություն զանգահարել, սակայն հայտնաբերել է, որ բջջային հեռախոսը եւս անհետացել է: Նա ոստիկանություն է զանգել Skype-ով: Նա հանկարծ լսել է իր հեռախոսի ձայնը եւ հասկացել, որ գողը դեռ իր տանն է:
Երբ գողը փորձել է փախչել, Նիրն ընկել է նրա հետեւից: Երկար վազելուց հետո նրան հաջողվել է բռնել գողին: Սակայն ոստիկանության աշխատակիցները գողի հետ միասին բաժանմունք են տեղափոխել նաեւ Նիրին: Այնտեղ պարզվել է, որ մերկ մարդը հանցագործի զոհն է եղել:
No comments:
Post a Comment